Ո՜վ Աստված Ամենակալ, օրհնի՛ր ուտողներին, վարձատրի՛ր սպասավորներին ու երախտավորներին, և բոլորին օրհնի՛ր Քո ողորմությամբ, Քրիստոս Աստված մեր, որ մեզ կերակրեցիր և լիացրիր
Օրհնիր, Քրիստոս Աստված մեր, հոգևոր օրհնությամբ Քո ծառաների կերակուրն ու ըմպելիքը և շնորհիր հոգևոր և մարմնավոր առողջություն, որպեսզի պարկեշտությամբ վայելելով այս մարմնավոր պետքերը, Քո բոլոր սրբերի հետ հաղորդ լինենք անանց բարիքներիդ և երկնքի արքայությանդ։
Բարերար Տեր, շնորհի՛ր, որ խաղաղությամբ անցնենք այս գիշերը, և մեղքերի ծանրությունից հոգնածներիս Քո ողորմությամբ հանգստացրու և արժանի արա հավիտենական հանգստին, բոլոր սրբերի հետ միասին։
Հանգստյան այս աղոթքը և աղաչանքը ընդունի՛ր, մարդասեր Աստված, Քո բարերար կամքի համաձայն, և մեր մեղքերին ու հանցանքներին թողություն շնորհիր, և Քեզ` փառք, իշխանություն և պատիվ հավիտյան։
Ադրբեջանի նոյեմբերի 8-ի զորահանդեսի վերաբերյալ այդպես էլ լուրջ քննարկում ու վերլուծություններ չեղան ո՛չ հանրության մեջ, ո՛չ էլ մասնագետների կողմից։ Նեղ շրջանակներում մասնագետների հետ քննարկումները, սակայն, թույլ են տալիս արձանագրել, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինը էվոլյուցիա է ապրում...